Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

«Փաստի» խոսուն փաստերը՝ դպրոցի տնօրենի համար «սուտ և կեղծ» տեղեկություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի մայիսի 20–ի համարում «Պատկան մարմինների ուժը կպատի՞ ագրեսիվ ուսուցչուհուն պատժելու համար» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում երկու ուսուցչուհու միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ուսուցչուհիներից մեկը մյուսին հրել ու աստիճաններից ներքև էր գլորել:

Վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ուսուցչուհին «Թալին» Բ/Կ–ի ահազանգի հետքերով Թալինի ոստիկանության բաժնի օպերատիվ խմբին հայտնել էր մանրամասները, որից հետո տուժածից ընդունվել է հաղորդագրություն և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Մեր կողմից հրապարակված հոդվածում նշել էինք նաև, որ դեպքին ականատես էին եղել նաև ուսուցիչներ ու աշակերտներ, սակայն հետագայում ավելորդ խնդիրներից խուսափելու համար գերադասել են լռել:

Բայց քանի որ կրթական հաստատությունները անհատներ ձևավորելու դարբնոցներ են, ուստի նման դեպքերում լրագրողները չեն լռում: Ընդհակառակը, կարևորելով հոգեպես առողջ և կայուն մարդ–անհատ–քաղաքացի դաստիարակելու հասարակական պահանջը, ցանկացած նման միջադեպ դարձնում են հասարակության սեփականությունն ու քննարկման առարկան:

Այսինքն, առաջին անգամը չէ, որ «Փաստ» օրաթերթը կամ այլ լրատվամիջոց անդրադառնում կամ ներկայացնում է կրթական այս կամ այն հաստատությունում տեղի ունեցած դեպքերը և այնտեղ տիրող բարոյահոգեբանական խնդիրները: Հավելենք, որ մանկավարժական բազում կոլեկտիվներ երախտագիտության զգացումով են վերաբերում մամուլի նման անդրադարձներին, նշելով, որ դրսի աչքն ավելի շատ օգնում է, քան խանգարում կրթական հաստատություններում եղած խնդիրը ֆիքսելու և վերացնելու համար:

Արագածավանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանը, սակայն մեր հրապարակմանը ոչ միայն դրական չարձագանքեց, այլև սկսեց վիրավորել ու սպառնալիքի լեզվով խոսել լրագրողի հետ: Նա պահանջում էր հերքել իր խոսքով՝ «սուտ» տեղեկությունը, քանի որ պետք չէր, որ դպրոցում տեղի ունեցած թեթև միջադեպի մասին բոլորն իմանան: Նա նույնիսկ լրագրողին հորդորել էր տաքսի նստել ու իրենց գյուղ գնալ, խոստանալով անգամ տաքսու գումարը վճարել:

Մի քանի օր խմբագրություն զանգահարելուց հետո, նա իրեն իրավունք վերապահեց նաև գտնել ու լրագրողի անձնական հեռախոսահամարին զանգահարել, կրկին պնդելով վերը նշված պահանջը:

Մի կողմ թողնելով Արագածավանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանի կողմից լրագրողի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, ընդամենը հավելենք, որ մեզ «ստահոդ» և «կեղծ» տեղեկություններ հրապարակելու մեջ «մեղադրանքներին» ի պատասխան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ՝«Արագածավան գյուղի դպրոցի ուսուցչուհի Թամարա Մարգարյանը «Թալինի» Բ/Կ–ի ահազանգի հիման վրա բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը դպրոցի առաջին և երկրորդ հարկերի աստիճանահարթակի վրա իր և մեկ այլ ուսուցչուհու միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս հրել է իրեն ու ցած գցել, ինչի արդյունքում ինքը ստացել է վնասվածքներ:

Ոստիկանության պատասխանում նշված է նաև, որ «25.05.2017 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածի1–ին մասի 2–րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կայացված որոշումն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար»:

Հետևությունները թողնելով ընթերցողներին և պատկան մարմիններին, հավելենք նաև, որ դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանի կողմից խմբագրություն ներկայացրած «Խեղաթյուրված իրականություն» վերնագրով «հերքման» տեքստը` առանց ուղղումների և առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև: Եվ ընդամենը ուզում ենք ընդգծել, որ այսքան փաստերից հետո նախորդ հոդվածն առանց «հիմնավոր փաստերի», «սուտ և կեղծ տեղեկություններ» հրապարակելու մեջ մեղադրելուց բացի, տեքստում կրկին անհարկի վիրավորական արտահայտություններ կան լրագրողի հասցեին, որի տակ, ի դեպ ստորագրել է նաև դպրոցի կոլեկտիվը:

Խեղաթաթյուրված իրականություն


«Չար մարդը նման է ածուխի, եթե չի այրվում, ապա սևացնում է քեզ»: Ք. ա. յոթերորդ դարում ապրած Անահարսիս Սկյութացի իմաստասերի այս խոսքերը հիշեցի, երբ ընթերցում էի «Փաստ» օրաթերթում տպագրված հեղինակություն ունեցող դպրոցի մի ամբողջ կոլեկտիվի բարի համբավն ու անունը մրոտող, սևացնող հոդվածը:

Զարմանալի է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս դպրոցում երկու ուսուցչուհիների միջև պատահած փոքրիկ միջադեպը, որը կարող էր հարթվել մանկավարժական կոլեկտիվի խելացի, մտածված, մարդկային քայլերի ու ձեռնարկած միջոցների շնորհիվ, առանց հիմնավոր փաստերի, առանց դպրոցի ղեկավարության և ուսուցիչների հետ հանդիպելու, դարձավ աշխարհի բոլոր մայրցամաքներում ապրող յուրաքանչյուր հայի և առավել ևս յուրաքանչյուր արագածավանցու քննարկման առարկան:

Ո՞րն է հոդվածագրի նպատակը, ինչո՞ւ են փորձում խաթարել հեղինակություն և հարգան վայելող, լավագույն ավանդույթներով օժտված կրթօջախի աշխատանքային գործունեությունը:

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորող և դպրոցն ավարտած հարյուրհազարավոր աշակերտներ հոգով ըմբոստացան՝ լրատվության սուտ և կեղծ տեղեկություններն ընթերցելիս, բազմաթիվ մանկավարժներ այլայլվեցին, ալեկոծվեցին, զարմացան ու զայրացան առանց ապացույցների չարամտորեն հդված գրող բամբասասերի դեմ: Հազարավոր ծնողներ, որոնք սիրում, հավատում, վստահում են հարազատ դպրոցին և նրա հիմքերն ամուր պահող ուսուցիչներին, վրդովվեցին՝ իրականությանը չհամապատասխանող «փաստերը» կարդալիս:

Ցանկալի չէ մեզ համար իջնել, հավասարվել հոդվածագրի աստիճանին, բայց երբ զգում ես, որ նետի սուր ծայրն ուղղված է ուսուցչական կոլեկտիվի միասնականության ջլատմանն ու պառակտմանը, անպայման պետք է ճշմարտությունն ասել: Սա մի կոլեկտիվ է, որտեղ երբեք որևիցե խնդրում «բազար» չեն անում, բամբասանքով չեն զբաղվում, այլ ընդամենը նվիրվածորեն, անշահախնդիր կատարում են իրենց աշխատանքը, սերունդ են կրթում, մարդ են դաստիարակում:

Այս դպրոցն ավարտած աշակերտներն այսօր ազնիվ ու արդար հողագործներ են, հմուտ շինարարներ, մարդկային որակներով օժտված բժիշկներ, ինժեներներ, մշակույթի գործիչներ, մանկավարժներ, հայրենիքի սահմանները խիզախորեն պաշտպանող հերոսներ: Պարզից էլ պարզ է, որ հոդվածի հասցեն սխալ է ընտրված:

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը հեռու է «սուտասաններ և կեղծարարներ» դաստիարակելուց, որը փաստում է դպրոցում սովորող և դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ:

Հոդվածագիրը հանդես է եկել բարության և սրտացավության դիմակով՝ չմտածելով, որ հենց օրաթերթն ընթերցողներն են իրեն բնութագրում սուտասան և կեղծարար:

Զրպարտանքն ու բամբասանքը շատ վտանգավոր զենք են, դրանց հասցրած վերքերը մարդկանց սրտերում անբուժելի են մնում շատ երկար ժամանակ:


Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի կոլեկտիվ

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում