Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Ադրբեջանը փորձում է վհատություն սերմանել Արցախում. Արցախի ԱԳ նախարար

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանցու կրակոցներից վիրավորված արցախի երեք քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Նա երեկ վիրահատվել է, հրազենային վիրավորում էր ստացել պարանոցի շրջանում և այսօր արդեն ինքնուրույն է շնչում։ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մյուս երկու վիրավորների՝ 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։

Երեկ կեսօրին ադրբեջանցի զինծառայողը մոտեցել է շինաշխատանք կատարող 4 արցախցիների, կրակել նրանց ուղղութամբ, 22 -ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորում է ստացել, մահացել տեղում։ Արցախի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։

«Ադրբեջանի զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

 

Չորս արցախցիներից երկուսը էներգամատակարարման աշխատանք էին կատարում Արցախի տարածքում, երկուսը՝ ջրամատակարարման։ Սպանված Մարտիկ Երեմյանը Արցախի ջրմուղի աշխատակից էր։

«Էդ էն ճանապարհն ա, որով օրեկան հարյուր հատ ավտո ա գնում Հայաստան ու հետ գալիս։ Մենք էլ ամիսներով ընտեղ աշխատել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։

Նրա խոսքով, տղաները վթարի վերացման աշխատանք էին անում, վթարվել էր ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակը, երբ նրանց է մոտեցել զինված ադրբեջանցին. - «Մոտեցել ա, ասել ա՝ ի՞նչ եք անում, մեր տղեքը պատասխանել են, որ՝ վթարավերացման աշխատանքներ ենք անում, ու միանգամից սկսել ա կրակելը»։

Կրակել է մեկ-երկու մետր հեռավորությունից։

Ադրբեջանի արտգործնախարարության լրատվության պատասխանատու Լեյլա Աբդուլաևան է դեպքից 26 ժամ անց արձագանքել տեղի ունեցածին։ Նա փաստորեն չի հերքել, որ ադրբեջանցի զինծառայողը կրակել է արցախցիների ուղղությամբ, այդ ամենը հիմնավորել է նրանով, որ սովորաբար շինաշխատանքներ կատարվում են ռուս խաղաղապահների իմացությամբ և ուղեկցությամբ։ Այս անգամ այդպես չի եղել, և դա, ըստ Աբդուլաևայի, լուրջ հարցեր է առաջացնում։

«Շուշիում Ադրբեջանի նախագահի ու այլ պետական պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառում էր անցկացվում, և նման դեպքպերում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվում», - քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն այսպես է հիմնավորել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Շուշիի մոտ տեղի ունեցածը որակում է ֆաշիզմ ու ահաբեկչություն , որն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով. - «Այդ օրը Շուշիում էր Ալիևը, նրա կինը, Թուրքիայի պաշտպանության նախարարը, Թուրքիայի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադրբեջանի գրեթե ողջ ղեկավարությունը, և այսպիսի նվերը այս օրվա կապակցությամբ, բնական է, լրիվությամբ տեղավորվում է այն գաղափարախոսության, տրամաբանության մեջ, որը իրականացնում է պաշտոնական Բաքուն»։

Նախարար Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը գործում է սառը հաշվարկով, զուգահեռ զգացմունքայնության հետ է խաղում. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա է տեղի ունեցել այս արյունոտ դեպքը։

«Փորձում են վհատություն սերմանել Արցախում», - ասում է Դավիթ Բաբաբյանը։ - «Որպեսզի մարդիկ գերադասեն դուրս գալ Արցախից, ովքեր ուզում են վերադառնալ՝ չգան։ Որպեսզի մեր կապերը արտաքին աշխարհի հետ խարխլվի, մարդիկ և տարբեր կազմակերպություններ չներգրավվեն Արցախի շենացման գործին, ներդրումներ չանեն։ Եվ բնական է, նաև հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքէջի խաղաղապահ առաքելությանը վերաբերող լրահոսում երեկ տեղի ունեցածի մասին որևէ արձագանք, տեղեկություն առայժմ չկա։

Ինչպե՞ս է ադրբեջանցին գնդակահարում հայ քաղաքացիական բնակիչներին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արցախի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակներից է նաև իրենց մոռացնել տալն ու Ռուսաստանի մասին հիշեցնելը. - «Մի կասկածեք, որ տարբեր խողովակներով տարբեր տեղեր այսպիսի տեղեկատվությունը չի գնացել, և դա վատ է ընդունվել։ Պարզապես պետք է հասկանանք, որ Արցախի ճակատագիրն է դրված սեղանին, պետք է, եթե հայրենասիրություն կա, դա հասկացվի։ Եվ ի՞նչ կապ ունի ռուս խաղաղապահ առաքելությունը։ Հասկանալի է, չէ՞, որ դա հարված է նաև իրենց։ Հիմա ահաբեկիչը կանգնած կրակում է, կամ գալիս է սպանում է մարդկանց... Իհարկե՝ հասկանալով, հաշվարկ անելով նաև դրա վրա, որ մեր եղբայրությունը խարխլի։ Հիմա ինչ եք կարծում, եթե ռուս խաղաղապահ առաքելությունը այստեղ չլինի, Արցախը մնալո՞ւ է»։

Երեկ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էր դատապարտող հայտարարություն տարածել. - «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը»։

Լրագրողի հարցին, թե արդյոք համարժեք է Հայաստանի խաղաղության օրակարգը, երբ Ադրբեջանը կրակում է, Սիմոնյանն արձագանքում է՝ համարժեք է. - «Մեր պատասխանը ադեկվատ է։ Մենք չպետք է պատերազմ հրահրենք և պատերազմ սկսենք, որովհետև մենք երբևիցե դա չենք արել, նույնիսկ արցախյան առաջին պատերազմից հետո»։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը միայն դատապարելը բավարար չի համարում. - «Հայաստանը եթե չի իրականացնում իր ագրեսիվ քաղաքական քաղաքականությունը, մենք ի պատասխան ստանում ենք այդպիսի լղոզված վերաբերմունք, որ եթե նույնիսկ դուք չեք կարևորում նման իրադարձությունների դատապարտումը, հետևաբար ի՞նչ եք ուզում աշխարհից։ Սա շատ վատ մոտեցում է, մենք պետք է վերանայենք ու փոխենք այս մոտեցումը։ Եվ միաժամանակ մենք պետք է պահանջատեր լինենք։ Ռուս խաղաղապահները կանգնած՝ հայ են սպանում ադրբեջանցիները... Ի՞նչ է անում ռուսական կողմը»։

«Հային մատաղ են անում իրենց հաղթանակի օրը». - երեկ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա է տեղի ունեցել։