Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանին հանձնաժողովի փորձագետ նշանակվելու մասին։ Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած։