Ռուսաստանում «Քովիդ-19»-ի երրորդ ալիքը վերաճել է չորրորդի
Ռուսաստանում կորոնավիրուսի բռնկման երրորդ ալիքը վերաճել է չորրորդի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով մասնագետ Վլադիմիր Չուլանովը:
Նրա խոսքով՝ «Քովիդ-19»-ով պայմանավորված ամենաանբարենպաստ իրավիճակը դիտվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում: Նա, մասնավորապես, մատնանշել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ «ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 40 000 դեպք»:
«Մեր երրորդ ալիքը սահուն կերպով վերաճել է չորրորդ ալիքի, որը, ցավալիորեն, շրջաններից շատերում դեռ շարունակվում է»,- ասել է մասնագետը 10-րդ Միջազգային գիտա-գործնական համաժողավի շրջանակում:
Նշվում է, որ առաջին անգամ մեկ օրում արձանագրված վարակման դեպքերի թիվը 40 000-ը գերազանցել է հոկտեմբերի 28-ին: Նոյեմբերի 6-ին գրանցվել է առավելագույն ցուցանիշը՝ 41 300: Միևնույն ժամանակ գրանցվում է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ. հոկտեմբերի 26-ից ի վեր օրական տվյալը գերազանցում է 1100-ը: