Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Ադրբեջանը մի կողմից «բռունցքով» սպառնում է, մյուս կողմից` խաղաղության կոչ անում

Ղարաբաղյան պատերազմի առաջին տարելիցի առիթով այսօր Ադրբեջանը Հայաստանին ուղղված մի կողմից ռազմաշունչ հայտարարություններ, մյուս կողմից էլ խաղաղության կոչեր է հնչեցրել:

«Ադրբեջանցի զինվորները թշնամուն իր տեղը ցույց տվեցին և այնպիսի վիճակի մեջ գցեցին, որ այլևս դուրս չեն կարող գալ: Հայաստանն այսուհետ միշտ ապրելու է պարտված ազգի և պետության պիտակով: Օկուպացիայի շրջանում ամեն տարի մայիս ամսին թշնամին տոնում էր մեզ համար սուրբ Շուշիի բռնազավթումը: Այսուհետ Շուշիում օտար լեզվով ոչ մի երգ չի հնչելու, ու ոչ մի անհիմն հայտարարություն չի արվելու: Այս հողերում ադրբեջաներենն է իշխելու, ինչպես եղել է պատմության ընթացքում», - զինվորականների առջև այսօր ելույթ ունենալով Շուշիում՝ ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը միշտ «առասպելներ է հյուսել անպարտելի հայկական բանակի» մասին, որին իրենք «44 օրում ջախջախեցին»: «Եվ որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը, մենք նրանց ջարդուփշուր ենք արել: Օգնություն էին խնդրում, ծնկի էին եկել և ընդունելով մեր պայմանները` նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրեցին կապիտուլյացիոն ակտը և սպիտակ դրոշ պարզեցին», - ասել է նա:

Հատկանշական է, որ այս հայտարարությունները հաջորդում են Ալիևի վերջին օրերի մյուս հավաստիացումներին, թե Բաքուն փակել է պատերազմի էջը և այժմ ցանկանում է խոսել միայն խաղաղության ու համագործակցության մասին։

«Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը», - շեշտել է նա։

Անցած տարի Շուշիի գրավման մասին Ալիևը հայտարարեց հենց նոյեմբերի 8-ին, ու մինչև իշխող ընտանիքը այսօր այնտեղ նշում էր «հաղթանակի օրը», հազարավոր ադրբեջանցի քաղաքացիներ ու զինվորականներ դուրս էին եկել Բաքվի փողոցներ և ադրբեջանական ու թուրքական դրոշներով քայլերթով շարժվում էին դեպի «ռազմավարի պուրակ»:

Ալիևի սպառնալից հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը «հաղթանակի օրվա» առիթով տարածած հայտարարությունում շեշտել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ կարևոր համարելով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքում ընկած են կայուն խաղաղության ապահովումը, զարգացումը և առաջընթացը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացումից հետո Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության», - հայտարարում է պաշտոնական Բաքուն։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն ընդառաջ կգնա այս ուղղությամբ իր ձեռնարկած քայլերին»,- ասված է հայտարարություն մեջ։

Թեև Բաքուն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Երևանը չի արձագանքել խաղաղության պայմանագիր կնքելու իր առաջարկին՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, տարօրինակ որակելով Բաքվի այդօրինակ պնդումները, ասաց՝ Երևանն էլ է բազմիցս խոսել խաղաղության շուրջ քննարկումների պատրաստակամության մասին։ Հայաստանը այդ քննարկումները պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչն, ըստ էության, Ադրբեջանի սրտով չէ, քանի որ Բաքվի համոզմամբ, Ղարաբաղի հարցը փակված է:

«Խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել, և մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»:

«Հաղթանակի օրվա» կապակցությամբ այսօր Բաքվում, ապա Շուշիում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը անթաքույց մասնակցություն ուներ անցած տարվա ռազմական գործողությունների համակարգմանը: Թուրք պաշտոնյան էլ իր հերթին խոսել է տարածաշրջանային երկրների վեցի հարթակի մասին՝ Հայաստանին հորդորելով ընտրություն կատարել բազմակողմանի համագործակցության օգտին:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կգնահատեն այդ պատմական հնարավորությունը, այդ թվում` վեցի հարթակի մասին մեր առաջարկը: Հայաստանը պետք է նայի դեպի ապագա՝ հրաժարվելով թշնամանքից», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ի դեպ, «հաղթանակի օրվա» կապակցությամբ Ադրբեջանին այսօր շնորհավորել է եղբայրական Թուրքիայի նախագահը՝ Թվիթերում գրառումը ուղեկցելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների լուսանկարով։