Դելիմիտացիան նշանակում է, որ դու փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը եւ ֆիքսում՝ Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան
«Այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Ձախողեց բանակցային ընթացքը, հրահրեց պատերազմ։ Պատերազմը սկսվել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, գլխատել բանակը, իրենց պետք է ոչ թե մարտունակ բանակ, այլ՝ իրեց հավատարիմ բանակ»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։