Վանաձորում վերելակի հորն ընկած աղջկա վիճակը կայուն ծանր է (տեսանյութ)
Վանաձորի բուժկենտրոնից նրան բազմակի կոտրվածքներով և գլխուղեղի ցնցումով տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն: 14-ամյա Լուսինեն վերելակի հորն ընկել է մայիսի 30-ի երեկոյան: Խցիկում երկուսով են եղել: 14-ամյա մյուս աղջիկը՝ Վանաձորի բուժկենտրոնում առաջին օգնությունը ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից:
Տեսանյութը՝ 1tv.am