Էրդողանի դեմ Twitter-ում հրապարակումներ անելու համար քրեական հետապնդման է ենթարկվել 30 հոգի
Թուրքիայում 30 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ Twitter-ում Էրդողանի դեմ հրապարակումներ անելու պատճառով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Անվտանգության խորհրդի կողմից արված հայտարարությանը, որում նշվում է, որ վիրտուալ ստուգման արդյունքում Twitter -ում հայտնաբերվել է #death հեշթեգը, որը տարածել են 30 մարդ, ովքեր նաև տարածել են Թուրքիայի նախագահին վիրավորող և այլ բնույթի տեղեկություններ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հարուցվել են քրեական գործեր, ընթանում է հետաքննություն: