Զախարովան պատասխանել է Բայդենի մեղադրանքներին
Կլիմայի մասով ԱՄՆ գործողությունները քաոսային են և չհամակարգված: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հայտնում է Ria.ru-ն:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, երկու անգամ անդրադարձել էր նրան, որ ՌԴ և Չինաստանի ղեկավարները չեն եկել Գլազգոյում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովին:
Զախարովան, ի պատասխան, ասել է, որ ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, ակտիվ և հետևողականորեն իրագործում է ՄԱԿ-ի կլիմայի հարցերով կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտականությունները: Նա նաև ընդգծել է, որ ժամանակն է ոչ թե միմյանց մեղադրելու, այլ համատեղ գործելու: