Նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։
Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն։
Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով։