Քաղաքացու մոտ հայտնաբերվել են զենքեր. Տեսանյութ
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի աշխատակիցները Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Արշալույս գյուղի բնակիչ, 33-ամյա տղամարդու։
Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի տակից հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով և մեկ սվին-դանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: