Կայացել է «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» միջազգային բժշկական գիտաժողովը
Հոկտեմբերի 30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» միջազգային բժշկական գիտաժողովը։
Միջոցառումը կազմակերպել էր ԲԻԼ Հայաստան հասարակական կազմակերպությունը՝ Բժշկական համալսարանի և նրա ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։
Գիտաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանից և արտերկրից փորձագետների, բժիշկների և ուսանողների։
Մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ԲԻԼ Հայաստան ՀԿ-ի նախագահ Տիգրան Օգանեսյանը և ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը:

Օգանեսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ եռամսյա աշխատանքների արդյունքում, ի վերջո, կարողացան կյանքի կոչել այս գիտաժողովը: