Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիները բուժվեն իրենց միջոցների հաշվին․ Ռոմելլա Աբովյան (տեսանյութ)
ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը Կառավարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։
«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,– ասել է նա։
Ավելին՝ այստեղ