Հնարավոր է աշխարհում նոր վիրուս առաջանա. ԱՀԿ տնօրեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը Գեբրեյեսուսն ասել է, որ կենսաբանական տեսանկյունից կասկած չկա, որ մի օր մեկ այլ վիրուս կհայտնվի, և բժիշկները չեն կարողանա զսպել այն։
ԱՀԿ ղեկավարը նաև ասել է, որ աշխարհը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային համավարակից, որպեսզի պատրաստ լինի հաջորդին։
Վերջինս նշել է, որ անհրաժեշտ է առողջապահական համակարգում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհուրդ ստեղծել, ինչպես նաև համավարակների դեմ պայքարի համաձայնագիր ստորագրել: