«Հետախույզից մինչև լրտես». Բենեդիկտ Քամբերբետչը նոր սերիալում կմարմնավորի ԱԴԾ նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյին
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը, որն առավել հայտնի է Շերլոկ Հոլմսի դերակատարմամբ համանուն սերիալում, կմարմնավորի Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյին, որին թունավորել են 2006 թվականին Լոնդոնում:
Ինչպես հայտնում է Variety-ն, նոր սերիալը նկարահանելու է HBO հեռուստաալիքը: Պարբերականի տվյալներով՝ սերիալը կոչվելու է «Լոնդոնգրադ»: Այն նկարահանվելու է Ալան Քոուելի «Լրտեսը» (The Terminal Spy) գրքի հիման վրա:
ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվիենկոն, որը փախել է Մեծ Բրիտանիա, մահացել է 2006 թվականի նոյեմբերին՝ բրիտանական քաղաքացիություն ստանալուց կարճ ժամանակ անց: