Facebook-ն աշխատում է 6 տարեկանից սկսած երեխաների համար հարթակ դառնալու ուղղությամբ
Facebook-ն աշխատում է ընդլայնվելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով իր օգտատերերի տարիքային խումբն ընդարձակել՝ դարձնելով սկսած 6 տարեկանից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այս մասին հայտնի է դարձել, երբ կազմակերպության ներքին բլոգից ինֆորմացիայի արտահոսք է եղել: Նշվում է, որ այս պահի դրությամբ Facebook-ն աշխատակիցներ է ընդունում, ովքեր կմշակեն ապրանքներ 6-9 տարեկան և 10-12 տարեկան երեխաների համար՞
Հաղորդվում է, որ կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել երիտասարդության համար անվտանգ ապրանքներ, ինչի համար անհրաժեշտ է տարբեր խմբի երեխաների տվյալներն ուսումնասիրել, որպեսզի հետագայում հնարավոր լինի որոշել երիտասարդների պահանջները:
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել էր, որ Facebook-ն անվանափոխվելու է՝ կոչվելով Meta: