Լեւոն Ալթունյանը 15 տարի է չի ծխում, Մկրտչյանը` 17 տարի, Դավիդյանը` հիմնարկում չի ծխում
Armtimes.com-ը գրում է.
Այսօր` ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի ծխում եւ արդեն 15 տարի: Առանձնահատուկ միջոցներ դրա համար նա չի ձեռնարկել, նույնիսկ հատուկ որոշում էլ չի կայացրել: Ուղղակի մի օր արթնացել է ու այլեւս չի ծխել:
Առողջապահության նախկին նախարարներից մի քանիսից եւս հետաքրքրվեցինք` ծխո՞ղ են արդյոք: Նրանցից ոմանց պատասխանը շատ սեղմ է:
Արմեն Մուրադյան (2014-2016 թթ.)- Նա երբեք չի ծխել:
Դերենիկ Դումանյան (2012-2014 թթ.)- «Հիմա չէ, բայց լինում է, որ մեկ-մեկ ծխում եմ: Շնորհակալություն»:
Հարություն Քուշկյան (2007-2012 2 թթ.)- Նա 20 տարի է` չի ծխում: Ուղղակի որոշել է եւ դադարել ծխելուց:
Նորայր Դավիդյան (2003-2007 թթ.) - «Շատ վատ բան եմ անում, բայց ծխում եմ, ցավոք: Փորձել եմ հրաժարվել, մի քանի տարի չեմ ծխել, բայց նորից վերսկսեցի: Շատ վատ բան է ծխելը, բայց հիմնարկությունում չեմ ծխում»,- ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի ներկա տնօրեն Նորայր Դավիդյանը:
շարունակությունը՝ կայքում