Քրիստինե Պեպելյանը հայտնվել է հիվանդանոցում․ ի՞նչ է պատահել երգչուհուն (ՖՈՏՈ)
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով տևական շրջան է ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բավական ակտիվացել է սոցցանցերում:

Երգչուհին այս անգամ ինստագրամյան սթորի հատվածում լուսանկար է հրապարակել, որում նրան կաթիլային է միացրած:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչ առողջական խնդիր ունի Քրիստինեն և ինչու է հայտնվել հիվանդանոցում, դեռ պարզ չէ:

Նա որևէ այլ հրապարակում չի արել:

Հավելենք, որ երգչուհին հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ժամանակ պատասխանում է իր հետևորդների հարցերին:

Վերջերս երգչուհին անկեծացել էր, որ երազում է 4 որդի ունենալու մասին:

Իսկ այն հարցին, թե երբ ցույց կտա որդուն՝ Արեգին, Քրիստինեն գրել էր.
«Մեծանա, ինքը որոշի երբ»: