Ջերմաստիճանը կտրուկ բարձրանա. Եղանակը Հայաստանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: