Քանյե Ուեսթի ալբոմն ավելի քան մեկ մլրդ լսում է ունեցել երկու ամսում
Յեի (Քանյե Ուեսթ) նոր տասերորդ և ամենամեծ ստուդիական ալբոմը թողարկվել է օգոստոսի 29-ին: Ինչպես հայտնում է RBC.ru-ն, այս ընթացքում այն Spotify-ում լսվել է ավելի քան 1 մլրդ անգամ:
Chart Data ծառայության տվյալներով, որը հետևում է երաժշտական աղյուսակներին իրական ժամանակի ռեժիմով, նար ալբոմը լսումների նման քանակ է արձանագրել ավելի արագ, քան երգչի նախորդ ալբոմներից որևէ մեկը:
Donda ալբոմը ռեփերի 10-րդ ստուդիական աշխատանքն է: Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն օրեր առաջ պաշտոնապես փոխել է անունը, այժմ նրան անվանում Յե: