Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության զորքերի ծառայողներին:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման մասնագիտացված ստորաբաժանման մշտադիտարկումները, զորամասեր այցերը վկայում են, որ զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրը ամենից հրատապ լուծում պահանջողներից է։

Վեր են հանվել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ: 

Մասնավորապես՝

1. Տարածված է բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման խնդիրը: Գործնականում ստացվում են մեծ թվով բողոքներ այն մասին, երբ զինծառայողը փաստացի ունի սեփական տարածք, որը, սակայն, փոքր է կամ ոչ բարվոք վիճակում և օբյեկտիվորեն հնարավոր չէ այնտեղ բնակվել։ Բայց օրենքի մեխանիկական կարգավորման պատճառով զինծառայողը փոխհատուցում չի ստանում (քանի որ գտնվում է, օրինակ, զորամասից օրենքով նախատեսված 30 կմ սահմաններում):

2. Ստացվել է այնպես, որ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում են վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված են լինում վճարել իրենց գրպանից՝ աշխատավարձի հաշվին:

Հարցն այն է, որ բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին, կախված ընտանիքի անդամների թվից և բնակության վայրից, հատկացվում է 20.000-85.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Նշված գումարը հիմնականում չի բավարարում բնակարանի վարձն ամբողջությամբ վճարելու համար:

3. Բացակայում են օրենսդրական կարգավորումներն այն դեպքերի համար, երբ զինծառայողները բնակվում են զորամասից ավելի քան 30 կմ հեռավորությամբ, սակայն տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չեն փոխում կամ չեն կարողանում փոխել իրենց բնակության վայրը (օրինակ՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ) և նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցներով ամեն օր մեկնել ծառայության վայր:

Այս դեպքում նրանք հասկանալիորեն չեն ստանում վարձակալության գումարի փոխհատուցում, սակայն, միևնույն ժամանակ, նման պայմաններ ունեցող զինծառայողների համար նախատեսված չէ որևէ այլ աջակցություն (օրինակ՝ ճանապարհածախսի հատուցման հնարավորություն):

4. Հաջորդ խնդիրը վերաբերում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին: Հիփոթեքային վարկավորման ծրագիրն, ըստ էության, դրական է գնահատվում։ Գործնականում նկատվում են որոշ թերություններ, ինչի պատճառով երկար տարիներ ծառայող սպաները, ովքեր երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ծրագրից օգտվելու խնդիրների առաջ են կանգնում:

Դրա հետ մեկտեղ, գործող իրավակարգավորումներով նշված ծրագրից կարող են օգտվել միայն սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները․

Այսինքն՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները ներկայում զրկված են վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բացի դրանից, ծրագրից չեն կարողանալու օգտվել Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողները:

5. Վեր են հանվել նաև բնակարանային ապահովման հարցեր Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ։ Մասնավորապես, թեև օրենքով նրանք ունեն բնակարանային ապահովության իրավունք, ավելին՝ առանձին դեպքերում նույնիսկ գնահատվել են որպես բնակպայմանների բարելավման կարիք ունեցող, բայց փաստացի տարիներ շարունակ չի ապահովվում նրանց այդ իրավունքի իրացումը:

6. Մեծ թիվ են կազմում հերթացուցակում հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինծառայողները։ Հարցն այն է, որ բազմաթիվ զինծառայողներ նախկինում վերցվել են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման, սակայն տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին: Բացի դրանից, բնակարանի գնման վկայագրով տրամադրվող գումարը հիմնականում բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել նվազագույն պայմանները բավարարող բնակարան:

Արդյունքում, մարդիկ ստիպված են լինում բնակարան ձեռք բերելու համար գումար ավելացնել այլ աղբյուրներից կամ, ինչպես իրենց են ասում՝ սեփական գրպանից:

7. Օրենսդրությամբ չի նախատեսվում բնակելի տարածությամբ չապահովված և առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողներին բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման կարգավորում:

Մինչդեռ, բնակարան չունեցող, թվարկված հիմքերով ծառայությունից արձակված և ծառայողական բնակարան ստացած նախկին զինծառայողներին տրվում է այդ բնակարանում բնակվելու հնարավորություն:

8. Զինծառայողների համար կարևոր է նաև ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը:

Արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանները չեն ունեցել բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ (օրինակ՝ լուսամուտ, դուռ, կոյուղի և այլն):

Ինչպես միշտ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ:

Ուստի, նշված խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) նախատեսել պայմանագրային զինծառայողներին սեփականության իրավունքով ֆորմալ պատկանող բնակելի տարածություններում կամ հաշվառման վայրի բնակարաններում բնակվելու իրական հնարավորությունը պարզելու և դրանով պայմանավորված էլ վարձակալության գումարի փոխհատուցում տրամադրելու հարցը քննարկելու կառուցակարգ (մեխանիզմ)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև օրենսդրական փոփոխություններ.

բ) միջոցներ ձեռնարկել պայմանագրային զինծառայողներին բնակարանի վարձակալության դիմաց հատուցվող գումարի չափերը բարձրացնելու ուղղությամբ.

գ) քննարկել 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ բնակվող և վարձակալության գումարի փոխհատուցում չստացող անձանց բնակության վայրից մինչև զորամասից 30-րդ կիլոմետրն ընկած ճանապարհածախսի փոխհատուցում տրամադրելու հարցը.

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն և երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների համար.

ե) երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողների համար՝ ապահովելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց արտոնությունից օգտվելու հնարավորությունը.

զ) վերանայել բնակարանային հաշվառման մեջ գտնվող նախկին զինծառայողներին վկայագրվող տրամադրվող աջակցության չափը՝ փաստացի ապահովելու համար, որ նրանք կարողանան ձեռք բերել բնակության համար նվազագույն պայմաններ ունեցող բնակարան.

է) վերանայել կարգավորումները՝ նախատեսելով, որ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները շարունակում են վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալ, եթե ՀՀ տարածքում ապահովված չեն բնակելի տարածությամբ.

ը) միջոցներ հատկացնել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում առկա բնակարանները բարեկարգելու, նոր շենքեր կառուցելու և դրանք կոմունալ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»: