15 տարի՝ Զատիկյանի սպանության պատվիրատուին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեղադրող դատախազը հրապարակեց Մալաթիայի նախկին թաղապետի՝ Վահան Զատիկյանի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» գործով մեղադրական ճառը: Դատախազը միջնորդեց Նարեկ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Խոսքը Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի մասին է: Այս գործով դատապարտված է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ 33–ամյա Ստեփան Հակոբյանը. նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել նույնպես որպես պատվիրատու:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006 թ. հունիսի 22–ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում