ՀՀ պետծառայողների մեքենաներն աստիճանաբար կփոխարինվեն էլեկտրականներով․ Բյուջեն՝ $5․4 մլն
PanARMENIAN.Net-ը գրում է, որ գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:
Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ $5․4 միլիոն է, որից $4.5 մլն-ն կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:
Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի էլեկտրական շարժիչով 12 մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։
2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: