Ֆրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբ
Ֆրանսիայում սկսվել են «Երեք հրացանակիրները» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները: Պրոդյուսերները մտադիր են գրեթե 70 միլիոն եվրո են ծախսել Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի նոր ֆիլմի ստեղծման վրա:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, կինոնկարը խոստանում է ոչ միայն դառնալ ամենաթանկներից մեկը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, այլև բազմաթիվ անակնկալներ մատուցել հանդիսատեսին:
Պրոդյուսեր Դմիտրի Ռասամին վստահեցրել Է, որ իրենք մտադիր են ստեղծել ֆիլմ, որը լի է կրոնական պատերազմների դարաշրջանի սիրով, արկածներով և պալատական ինտրիգներով:
Ֆիլմում նկարահանվում է հայտնի դերասան Վենսան Կասելը: