Բելգիայում Թուրքիայի քաղաքացին Էրդողանին համակրելու համար դաժան ծեծի է ենթարկվել
Բելգիայի Ներփելթ քաղաքում ապրող Թուրքիայի քաղաքացի Ալի Ֆաքիօղլուն Էրդողանի նկատմամբ ունեցած համակրանքի համար ծեծի է ենթարկվել:
Բելգիայում բնակություն հաստատած Ֆաքիօղլուն մի զվարճանքի վայրում զրույցի ընթացքում խոսել է Էրդողանի նկատմամբ ունեցած իր համակրանքի մասին, ինչը առաջացրել է այնտեղ գտնվող, իր բնութագրմամբ՝ ռասիստների զայրույթը, ինչից հետո, նույն օրը տուն վերադառնալիս նա անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
Ֆաքիօղլուն պատմել է, որ իրեն «Էրդողանին ես սիրում, հա՞» ասելով դաժան ծեծի են ենթարկել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Բելգիայի ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։