Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան. Տեսանյութ
Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։ Երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։
ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է "Արմավիր" քրեակատարողակսն հիմնարկում ծանոթանալ մեր երկրում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների պահման պայմաններին, լինել Երևանում իրանական հոգևոր կենտրոնում՝ Կապույտ մզկիթում։ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազի հանրային կապերի բաժինն ամփոփիչ անդրադարձ է ներկայացրել.