Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в Барселоне
Право

«Պոռնոներդ կքցեմ ամենամեծ պոռնո բազայի մեջ…». Լոռեցին նախկին ընկերուհուց գումարներ է շորթել՝ սպառնալիքներով

1in.am\ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Դավիթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթն իր նախկին ընկերուհուն՝ Գերմանիայի Բեռլին քաղաքում բնակվող Լիա Թ.-ին (անունը փոխված է) արատավորող՝ նրա մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Լիա Թ.-ից պահանջել է 600 եվրո: Երբ Լիան չի կատարել այդ պահանջը, Դավիթը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» էջ է բացել, որտեղ տեղադրել է Լիայի մերկ լուսանկարը:

Այն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու սպառնալիքով Դավիթը նորից Լիայից պահանջել ու դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով ստացել է 600 եվրո գումար:

Ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև գործի նախաքննության ընթացքում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա ցուցմունք է տվել, որ դեռ ուսանողական տարիներից՝ 2008 թվականից ճանաչում է Լիա Թ.-ին: Իրենց հարաբերությունները գնալով լրջացել ու խորացել են:

2012 թվականին ինքն աշխատելու նպատակով մեկնել է Եվրոպա, բայց իրենց հարաբերությունները շարունակվել են:

2014 թվականին ինքը վերադարձել է Հայաստան, զբաղվել է Լիայի փաստաթղթերը կարգավորելու հարցով, որպեսզի ընտանիք կազմեն ու միասին մեկնեն Եվրոպա:

Այդ ընթացքում Լիան սովորելու նպատակով մեկնել է Գերմանիա, ինքը մնացել է Հայաստանում:

Գերմանիայից Լիան պարբերաբար իրեն գումարներ է ուղարկել:

Իր մոտ կասկածներ են առաջացել, որ Լիան Գերմանիայում շփվում է տարբեր տղամարդկանց հետ: Համոզվելու համար ինքը նրան «պրովոկացիոն» հարցեր է տվել՝ ասելով, թե տեղյակ է, որ նա ուրիշ տղամարդու հետ կապ ունի: Ասել է նաև, թե ինքը Գերմանիայում «մարդ ունի», ումից ստանում է տեղեկություններ Լիայի մասին, նույնիսկ կարողացել է լսել նրա հեռախոսային խոսակցությունները, բայց ցանկանում է, որ Լիան ինքը խոստովանի:

Շատ փորձերից հետո վերջապես Լիան «մեղայականով» ասել է, թե իրականում Գերմանիայում ինչ-որ թուրքի հետ է կապվել: Խոստովանել է նաև, որ ունեցել է հնդիկ ընկեր:

Ինքը այդ «մեղայականից» հետո Լիայի հետ կապը խզել է: Ասել է, թե իրենք կարող են կապ պահպանել միայն որպես ծանոթներ, քանի որ ինքն արդեն հանդիպել է իր ապագա կնոջը:

Ըստ ամբաստանյալի՝ Լիան ամեն գնով փորձել է իրեն պահել կողքին, նույնիսկ բառացի գրել է. «Ես գիտեմ՝ ինչ հայացքով ես կյանքին նայում, դու ինձ չես ուզի, գոնե եղիր իմ սիրեկանը»:

Ինքը Լիային պարզ հասկացրել է, որ նման բան լինել չի կարող:

Հետո, ըստ ամբաստանյալի, «կատարվել է այն, ինչ տեղի է ունեցել՝ Լիան սարքել է իր գլխին՝ ասելով՝ եթե նրա հետ չլինի, իրեն փակել է տալու»:

Ինքը դրանից հետո իմացել է, որ Լիան բողոք է ներկայացրել իր դեմ: Լիան է հայտնել այդ մասին՝ ասելով՝ սենց-սենց բան եմ արել, եթե դու հենց հիմա մեկնես Մոսկվա, դիմումը հետ կվերցնեմ, հակառակ դեպքում ապացույցներ եմ սարքելու, որ դու ինձ նման բաներ ես արել…

Լիան իրեն ասել է, թե բողոքելու է՝ իբր ինքը ահաբեկիչների հետ կապ ունի, տանը ատոմային ռումբ է սարքում ու նման անհեթեթ բաներ: Ինքը բանի տեղ չի դրել: Իր կարծիքով՝ այդ ամենի պատճառը Լիայի խանդն ու էգոիզմն են:

Իրենց առերեսման ժամանակ Լիան պնդում էր, թե գումարը չի ուզում, ուզում է, որ իրեն նստեցնեն:

Ըստ Դավիթի՝ Լիան իր անունը «պղծում է»՝ ասելով, թե ինքը սպառնացել է նրա քրոջը սպանել, մինչդեռ ինքը միշտ ձգտել է «մարդուն դաստիարակել, որ արժանապատիվ մեծանա»:

Դավիթը պնդել է, թե Լիան սեփական նախաձեռնությամբ է ուղարկել 600 եվրոն, որպեսզի իրեն կախման մեջ գցի, պահի կողքին:

Ինչ վերաբերում է իր էլեկտրոնային փոստի հասցեից Լիային ուղարկված նամակներին, ապա, ըստ Դավիթի, դրանք ինքը չի ուղարկել, այլ Լիան է սարքել համակարգչային ծրագրով…

Տուժող Լիա Թ.-ն նախաքննության և դատաքննության ժամանակ նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, թե Դավիթի հետ ծանոթացել է համացանցով: Իրենք երկար ժամանակ ընկերություն են արել: Այդ ընթացքում Դավիթը մեկնել է Եվրոպա ու վերադարձել է Հայաստան: Դրանից հետո՝ 2014 թվականին, ինքն է ուսումնական ծրագրով մեկնել Գերմանիա, բայց իրենց ընկերությունը շարունակվել է:

Քանի որ իրենք մտերիմ հարաբերությունների մեջ էին, ինքը պարբերաբար Դավիթին Գերմանիայից գումար է ուղարկել: Բայց դա որպես նվեր չի արել: Նա ասում էր, թե ծրագիր է գրում ու իր տված գումարները վերադարձնելու է, սակայն չի վերադարձրել:

2015 թվականին Դավիթի խնդրանքով, նկատի ունենալով իրենց մտերիմ, ինտիմ հարաբերությունները, ինքը մերկ լուսանկարվել և ուղարկել է Դավիթին:

Իր՝ Գերմանիայում գտնվելու ընթացքում Դավիթն իրեն չի վստահել, պարբերաբար նեղացրել ու հոգեբանորեն ճնշել է, պարտադրել է իր որոշումները: Այդ անվստահության հետ կապված՝ վերջին շրջանում իրենց հարաբերությունները լարվել են:

2015 թվականի նոյեմբերին Դավիթն իրեն հայտնել է, թե ուրիշ ընտրյալ ունի, ում հետ պետք է ամուսնանա:

Դրանից հետո ինքը չի ցանկացել շարունակել շփումը Դավիթի հետ: Նրան այլևս գումարներ չի ուղարկել:

Դավիթը շարունակել է զանգել, պարբերաբար գումար է ուզել, ինքը մերժել է:

Դավիթը սկսել է սպառնալ, թե իր մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները կհրապարակի: Սկզբում նա պահանջել է 200 եվրո, հետո՝ 500 եվրո, հետո էլ՝ 600 եվրո:

Ինքը նրա պահանջը չի կատարել: Նա 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» իր անունով ու անհատական տվյալներով էջ է բացել, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը: Այդ էջով նա կապ է հաստատել իր ու իր համացանցային ընկերների հետ:

Այնուհետև Դավիթը պահանջել է 600 եվրո ուղարկել՝ ասելով, թե հենց որ գումարը ստանա, էջը կփակի, հակառակ դեպքում սպառնացել է իր մերկ լուսանկարով էջը հասանելի դարձնել իր ծնողներին, ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Ինքը խոստացել է ուղարկել գումարը: Դավիթը էջը փակել է: Բայց հետո ինքը գումարը չի ուղարկել, նա նորից բացել է էջը:

Ինքը կատարվածի մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությանը, բայց պատասխանել են, թե Դավիթի նկատմամբ քրեական հետապնդում կարող են սկսել, երբ նա մտնի Գերմանիայի տարածք: Ինքը դրանից հետո դիմել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն:

Երբ ինքը չի պատասխանել Դավիթի նամակներին, նա սկսել է սպառնալ, թե կվնասի Հայաստանում բնակվող իր քրոջը…

Ինքը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով նրան 600 եվրո է ուղարկել:

Տուժող Լիա Թ.-ն պահանջել է Դավիթ Մ.-ին ենթարկել քրեական պատասխանատվության: Նա քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Դավիթ Մ.-ի կողմից Լիա Թ.-ին ուղարկված էլեկտրոնային նամակներում ասվում էր. «Այս անգամ ավելի ճիշտ կլինի վեբ կայք սարքեմ ու տեղադրեմ բացարձակ բոլոր քո այլանդակությունները ու պտտեմ ինտերնետով մեկ…», «… Եթե փողին ա վերաբերվում, դու մի քանի օր առաջ կուղարկեիր ու նկարդ գցած չէր լինի…», «Պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարհի ամենամեծ պոռնո բազայի մեջ, էնտեղից իրան-իրան ռասկրուտկայա էղնում…» և այլն:

Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Մ.-ին մեղավոր է ճանաչել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթ Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի: