Բացահայտվել են բուժաշխատողների չարաշահման դեպքեր
Բացահայտվել և կանխվել են «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից թույլտրված չարաշահումների մի շարք դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսականանվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստականտվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատություններիպաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելովկազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը,ՀայաստանիՀանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկականզննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ ենկատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում ևիրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբերտեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցովպատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելուվերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որիհիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով ևլուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալսերտիֆիկատ:
Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեականգործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանքէ առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ևորպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլորհանգամանքները, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներիգործընթացի հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակըպարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Քննությանը համընթաց շարունակվում են նաև իրականացվել համապատասխանօպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանօրինակ չարաշահումների հնարավորդրսևորումները հայտնաբերելու և դրանց հետագա ընթացքը խափանելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ ապօրինիճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծփաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց՝ հիշեցնելով, որ այսօրինակարարքները քրեորեն հետապնդելի են և առաջացնում են քրեականպատասխանատվություն:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ չարաշահումներիարդյունքում իրական սպառնալիք է ստեղծվում համավարակի հետագա տարածման, բնակչության առողջության պահպանման նպատակով համապատասխան կանխարգելիչ ուհակահամաճարակային միջոցառումների իրականացման համար, և ի չիք է դառնումառողջապահական բնագավառում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներիարդյունավետությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջմտած դատավճռով: