Ուկրաինայում հայերին և ադրբեջանցիներին պետսահմանը անօրինական անցկացնող խումբ է բացահայտվել
Ուկրաինայի Խարկովի շրջանի իրավապահ մարմինները բացահայտել են պետական սահմանով մարդկանց անօրինական անցկացնող ցանց, որի անդամներին մայիսի 27-ի գիշերը ձերբակալել են. այն պահին, երբ փորձում էին առանց փաստաթղթերի երեք մարդու անցկացնել սահմանը, գրում է sq.com.ua-ն:
Հաստատվել է, որ հանցախումբը ձևավորվել է 2016-ի փետրվարին, պատրաստվում էր սահմանն անցկացնել ևս 4 մարդու և հանցախմբի հիմնական հաճախորդները հայեր և ադրբեջանցիներ էին:
Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց անօրինական անցկացնելը: Քննությունը շարունակվում է: