Պուտինը և Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպեն Մոսկվայում
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. այս մասին «ТАСС»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցին:
Ըստ աղբյուրի՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը 3 անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով: