Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 10 պատահար. 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: