Այս պահի դրությամբ Կառավարության մոտից բերման է ենթարկվել 2 քաղաքացի` ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով. Ոստիկանություն
Այս պահի դրությամբ կառավարության մոտից բերման է ենթարկվել 2 անձ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար`այն է`Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա էին փորձում իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Բողոքն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը Շուշիում վերջին 30 տարվա ընթացքում շինարարության մասին:
Կարմիրբերետավորները հենց լրագրողներին հարցազրույց տալու պահին բերման ենթարկեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին։