Սա չմարդու, հայրենիքը ատողի հետ տհաճ հարցուպատասխան էր. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
Այս հարցուպատասխանի բովանդակության մասին շատերը գիտեն և այն ինչ ասել եմ Արցախի կամ կոնկրետ Շուշիի մասին, արցախցիների կամ Արցախ այցելածների մասին նորություն չի պարունակում։
Բայց սա չմարդու, հայրենիքը ատողի հետ տհաճ հարցուպատասխան էր, ում ասելիքը, միտքը սկսում և ավարտում է թուրքի հետ առևտուր անելու, հասարակությունը պառակտելու և պետականության հիմքերը փշրելու մեծագույն ցանկությամբ։
Ի դեպ, շատ կուզենայի, որպեսզի Արցախի քաղաքական, հասարակական դաշտը, արցախցին բարձրաձայն խոսի այն ամենի մասին, ինչ մտածում է մեր հայրենիքը դժգույն համարողի և երկիրը պարտության հասցրածի ու հային այսքան ատողի մասին։