Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Հայաստանի հարևաններ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը օրեցօր աճում է

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր Բաքվում փակել է Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Լուրը հաստատել է նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը՝ պարզաբանելով, թե այս որոշումը պայմանավորված է համաճարակային իրավիճակի վատթարացմամբ:

Մյուս կողմից Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը ադրբեջանական կողմին արգելել է օդային ճանապարհով զինամթերքի մատակարարումը դեպի Նախիջևան:

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում են, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ:

Ի պատասխան, Իլհամ Ալիևը նախօրեին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի ժամանակ զգուշացրել է Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին. - «Ադրբեջանը անկախ արտաքին քաղաքականություն է վարում, մենք ենք որոշում, թե որ երկրի հետ ինչ մակարդակի հարաբերություններ ունենանք: Մենք պահանջում ենք հարգել մեր ինքնիշխանությունը և չմիջամտել մեր ներքին գործերին: Մեզ ուղղված մեղադրանքները պետք է ապացուցվեն հստակ փաստերով: Թող գան և այստեղ օտարերկրացիներ գտնեն»:

Ալիևը խոստացել է անպատասխան չթողնել Իրանից հնչող մեղադրանքերը:

Միմյանց ուղղված սպառնալիքներին զուգահեռ կողմերը նաև զինուժի ցուցադրություն են սկսել: Արդեն մի քանի օր է Ադրբեջանի հետ սահմանին Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, այսօր էլ Նախիջևանում համատեղ վարժանքներ են սկսել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը:

Թուրքիան ևս ուշադրությամբ հետևում է Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում շարունակվող զորավարժություններին: Թուրքական մամուլում գրում են, թե Իրանը խիստ մտահոգված է Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մեծացմամբ և ամեն կերպ փորձում է կանխել տարածաշրջանային միջանցքների բացման ծրագիրը՝ Ադրբեջանի ուղիղ կապը Նախիջևանի հետ:

Independent-ի թուրքական ծառայությունը գրում է, թե Իրանը մտավախություն ունի կորցնել տնտեսական և ռազմավարական կարևորությունը այս տարածաշրջանում, եթե բացվի Զանգեզուրի միջանցը և կարգավորվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։

Բացի այդ, Իրանը նաև էթնիկական խնդիր ունի ի դեմս թյուրքալեզու ազգաբնակչության: Իրանցի քաղաքագետ Էհմեդ Հաշեմին «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում պատահական չի համարել, որ Իրանը զորավարժություններ է անցկացնում այն տարածքում, որտեղով անցնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը. - «Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը ասել է, որ Զանգեզուրի կարգավիճակի փոփոխությունն ու ճանապարհների բացումը իրենց համար կարմիր գիծ են հանդիսանում: Եթե գործարկվի այդ միջանցքը, թյուրքական աշխարհի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը ավելի կսերտանա, հարաբերությունները կընդլայնվեն: Իրանի ամենամեծ վախն ու մղձավանջը Հարավային Ադրեջանն է, որտեղ գնալով աճում են ազգայնական տրամադրությունները: Եթե բացվի Զանգեզուրի միջանցքը, իրենց խոսքով՝ Թուրքիայի ոտքը դեպքի Կովկաս և Հյուսիսային Ադրբեջան, գնալով կակտիվանան անջատողական շարժումները Հարավային Ադրբեջանում: Այդ սահմանային հատվածում զորքերի տեղակայումը բարոյական աջակցություն է Հայաստանին»:

Հաշեմիի կարծիքով, Իրանին անհանգստացնում է Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը: