Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Հաստատվել է օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբի մեղադրանքը

Օրենքով գող Արման Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցավոր խմբավորման գործով պետմեղադրող Սվետլանա Նեկոզը Կրասնոդարում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ հանցախմբի անդամների կատարած հանցագործությունների մեղադրանքն ապացուցված է։ Նրանց մեղսագրվում է բանդիտիզմ, 4 մարդու սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահելը։

Կրասնոդարյան դատարանում մտքերի փոխանակության ընթացքում պետմեղադրողը նշել է, որ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և վկաների ցուցմունքները բավարար են՝ մեղադրյալի աթոռներին նստած 48-ամյա Օլեգ Վանչենկոյին, 45-ամյա Էռնեստ Լալաբեկովին, 54-ամյա Մանուկ Թորոսյանին և 55-ամյա Ալեքսանդր Ժիգալկոյին որպես մեղավոր ճանաչելու համար։

Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Արմեն Կանևսկոյն իր հանցախումբը կազմավորել է Կրասնոդարի երկրամասում դեռևս 1990-ական թվականներին։ Կազմակերպված հանցավոր խմբավորումը գործում էր խստագույն հիերարխիայով և կարգապահությամբ, իսկ խմբավորման անդամների կատարած հանցագործություններն առանձնանում էին իրենց անփոխարինելի հանդգնությամբ։ Հանցագործները գործարարներից խլում էին բիզնեսներն ու ունեցվածքը, ինչպես նաև ամսական վճարման «թիվ էին դնում» և ստացված եկամուտները կիսում էին իրար մեջ և «թափով» ծախսում։ Հանցախմբի հիմանկան վայրը, որտեղ հանգստացել և «գործնական» հանդիպումներ են ունեցել, եղել է Կրասնոդարի «Շամբալա» խաղատունը։

Ավելի վաղ Նեկոզն ասել էր, որ անկախ Արմեն Կանևսկոյի մահացած լինելու հանգամանքից, նրա կազմակերպած հանցախումբը շարունակում է գործել և «իր բազմամյա քրեական փորձի ու կոռուպցիոն լայն կապերի շնորհիվ չափազանց մեծ վտանգ է ներկայացնում»։ Նեկոզն ավելացրել էր, որ «Կանևսկոյի խմբավորումը, ըստ վկաների ցուցմունքների, նույնիսկ հանցագործ աշխարհի չափանիշներով աչքի է ընկել դաժանությամբ։ Շատերն են նրան նկարագրել որպես «բեսպրեդելշչիկ»՝ չափ ու սահման չճանաչող,- շեշտել էր պետ մեղադրողը։

Դատական նիստերի ընթացքում դատախազը հատուկ ընդգծել է, որ Արմեն Կանևսկոյին օրենքով գող թագադրել է Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, իսկ նրա հանցախմբի անդամներ Օլեգ Վանչենկոն ու Էռնեստ Լալաբեկովը պրոֆեսիոնալ տիրապետում են հրազենին։ Խլացուցիչներով ատրճանակներից բացի, նրանց զինանոցում եղել են ավտոմատներ ու նռնակներ։ Այս տեղեկությունը հետաքննությունն ստացել է վկաների ցուցմունքներից։

Սվետլանա Նեկոզը դատարանին պատմել է, որ 2006 թվականի հոկտեմբերին Կանևսկոյը «Նովոկուբանսկ» ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատեր Սուրեն Եղիազարովին համառորեն առաջարկել է իր հովանավորությունը՝ ամսական 30 հազար դոլարի դիմաց։ Գործարարն սկզբում համաձայնել է, սակայն առաջին մուծումից հետո որոշել է հրաժարվել։

«Արմեն Կանևսկոյի շրջապատում բոլորն էլ հրաշալի իմացել են, թե ինչ պահանջներ է դրված եղել Սուրեն Եղիազարովի առաջ, իսկ օրենքով գողին մերժել ոչ մեկը չի կարող։ Պատիժը պետք է լիներ ցուցադրական՝ ուրիշներին խրատ լինելու նպատակով»- ասել է պետ մեղադրողը։

Եղիազարովին և նրա երկու մարզիկ-թիկնապահների հարցերը հանցախմբի անդամները լուծել են 2007 թվականի հունվարի 30-ին։ Նրանց սպանել են Կուբանի Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսու տան «Ույուտ» սրճարանում, որից հետո թաքցրել նրանց մարմինները։

Եռյակի սպանությանը մասնակից է եղել նաև տվյալ սրճարանի տեր Սերգեյ Խաչատրյանը։ Իրավապահները դուրս են եկել նրա հետքի վրա և փորձել կանխել նրա փախուստը՝ այն հաշվով, որ ձերբակալվելիս նա կմատնի հանցակիցներին։ Որպեսզի դա տեղի չունենա, Արմեն Կանևսկոյը կարգադրել է ձերբազատվել Խաչատրյանից։ Գլխին կրակոցով նրա մարմինը գտել են միայն 2015 թվականին։ Այն գտնվել է Կանևսկոյ կայարանի սալահատիկների գործարանի տարածքում՝ թաղված բետոնով լցոնված փոսում։ 

Կանևսկոյի հանցախմբի գործի դատական նիստերի ընթացքում հարցաքննվել էր ամենաառանցքային վկաներից մեկը, ով, իր իսկ խոսքերով, եղել է հանցագործության նախապատրաստման վկան։ Վկայի անձնական տվյալները գաղտնի են պահվել և նիստերին նա հանդես է եկել Իվանով պայմանական ազգանվամբ։ Հարցաքննության ժամանակ նա գտնվել է այլ տարածքում, իսկ նրա ձայնը փոխված է հնչել։ Վկայի խոսքով՝ 2004 թվականին նա ծանոթացել է կազակների գյուղի բնակիչ Կանևսկի Հարությունյանի՝ օրենքով գող Արմեն Կանևսկոյի հետ։ Իվանովը խոստովանել է, որ ինքը նույնպես պատկանում է քրեական աշխարհին։ Իվանովը պատմելով, ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել պարոն Հարությունյանի հետ, այդ պատճառով էլ չի մերժել Հարությունյանի խնդրանքը՝ 2007 թվականին տեղափոխվել Սլավյանսկ։ Վկան հաղորդել է, որ քրեական հեղինակությունը խնդրել է իր հետ նստել մեքենան և գտնվել իր կողքին, մինչ վերջինս հեռախոսային խոսակցություն է վարել, ինչի ժամանակ մեքենան շարժվել է Սլավյանսկի և Տրուդոբելիկովսկու փողոցներով։ «Խոսակցությունից ես հասկացա, որ Արմենն իրավիճակը քննարկում էր Սուրեն Եղիազարովի՝ կոնյակի գործարանի տնօրենի հետ»,- պատմել է վկան։

Դրանից հետո, վկայի խոսքով, նա նստել է իր մեքենան և ուղևորվել Կրասնոդար։ «Ույուտ» սրճարանի մոտով անցնելիս Իվանովը տեսել է, որ ավտոկայանից դեպի սրճարանի մուտքին են մոտենում իր ծանոթները՝ Էրիկը և Ալիկը, որոնցից մեկի ձեռքում, իր խոսքերով, եղել է ավտոմատ, իսկ մյուսի ձեռքում՝ ատրճանակ։ Վկան հաղորդել է, որ նրանց ճանաչել է որպես Արմեն Հարությունյանի շրջապատի մարդկանց։

«Այնպես է դասավորվել, որ այդ պահին ես կողքով էի անցնում»,- հայտարարել է վկան։ Իվանովի խոսքերով, մի քանի օր իրեն զանգել է Հարությունյանը և հաղորդել, որ սրճարանում սպանություն է տեղի ունեցել, այդ պատճառով էլ նրան հարկավոր է օգնություն՝ դիերի վերաթաղման հարցում, որոնք, ըստ վկայի, թաղված էին սրճարանից ոչ հեռու գտնվող դաշտում։ «Մի քանի օր սառնամանիք էր, իսկ հետո Արմենն ասաց, որ հարցը լուծված է»,- հայտնել է վկան։

Դատախազ Սվետլանա Նեկոզի հարցին, թե ինչ խնդիր է ծագել Արմեն Կանևսկոյի և Սուրեն Եղիազարովի միջև, վկա Իվանովը պատասխանել է, որ, ինչպես է հասկացել խոսակցությունից, նա պետք է «տանիքի» համար գումար վճարեր, բայց գումար էր տվել մեկ անգամ և հրաժարվել։ Մեղադրյալների պաշտպանները փորձել են մանրամասնել են, թե 2007 թվականի իրադարձություններում ի՞նչ դեր է խաղացել ինքը՝ Իվանովը և թե մասնակցե՞լ է նա Արմեն Կանևսկոյի գործունեության շրջանակներում քրեական այլ դրվագնելում, սակայն վկան սահմանափակվել է հայտարարությամբ այն մասին, որ ինքը համարվում է օրենքով գողերի կողմից վստահելի անձ։ Ընդ որում՝ վկան չհիշեց մեղադրյալ Լալաբեկովի ազգանունը, անվանելով սրճարանի մոտ իր տեսած մարդուն միայն անունով՝ Էրիկ։

Նովոկուբանսկի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի տնօրեն Սուրեն Եղիազարովը և նրա ծանոթներ Վլադիմիր Մոլաևը և Արթուր Օվասափյանը անհետացել էին 2007 թվականի հունվարի 30-ին, նրանց վերջին անգամ տեսել էին «Ույուտ» սրճարանի մոտակայքում։ Մեղադրանքի վարկածով՝ տղամարդիկ եկել էին Արմեն Կանևսկու ներկայացուցիչների հետ բանակցությունների՝ քրեական «տանիք» տրամադրելու համար վճարի հետ կապված։ Բանդիտների անունից բանակցություններ վարել է Էռնեստ Լալաբեկովը, որը որոշ ժամանակ անց հեռախոսով հաղորդել է բանդայի պարագլխին, որ Եղիազարովը հրաժարվել է վճարել։ Արմեն Հարությունյանը, որը գտվել է մոտակայքում՝ մեքենայի մեջ,կարգադրել էհաշվեհարդար տեսնել խորհդի նախագահի հետ, ինչից հետո Լալաբեկովը և Վանչենկոն գնդակահարել են իրենց զոհերին։

Ապա Թորոսյանը և սրճարանի տնօրեն Խաչատրյանը դիերը փաթաթել էին պոլիէթիլենային թաղանթով և թաղել դաշնային մայրուղու շրջանում գտնվող հարակից դաշտումն Նրանց մարմինները մինչ այժմ չեն գտնվել։ Երկու շաբաթ անց հանցախմի անդամներն սպանել են Սերգեյ Խաչատրյանին, մտավախություն ունենալով, որ նա կմատնի իրենց։  

Պետմեղադրողը դատարանին հայտնեց նաև, որ այս պահին Կրասնոդարի երկրամասի տարածքում մնում են շուրջ 20 չբացահայտված սպանություններ։ Չի բացառվում, որ տվյալ հանցախումբն այդ սպանությունների հետ անմիջական կապ է ունեցել։

2010 թվականին Արմեն Կանևսկոյին դատապարտել են 11 տարվա ազատազրկման՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, սակայն նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է, քանի որ օրենքով գողը նույն տարվա դեկտեմբերին շաքարախտի պատճառով մահացել է Աստրախանի մարդի ուղղիչ աշխատանքային գաղութի հիվանդանոցում։

Իսկ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի գործերը դեռևս քննվում ե Կրասնոդարի երկրամասային դատարանում։

Հ.Գ. Հետաքրքիր մի տեղեկություն է հրապարակվել և Lragir.am-ում, և Tert.am-ում՝ հղում անելով «Ժամանակ» թերթին, ըստ որի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու «Օջախ» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը ներկա է գտնվել նաև օրենքով գող Արմեն Կանևսկոյի եղբայր՝ Արտյոմ Կանևսկոյը։

Հրապարակումը պատրաստված է «Прайм Крайм» և «Преступная Россия» կայքերի թողարկումների հիման վրա։