Լավրովը Մոսկվայում կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հոկտեմբերի 6-ին։ Այս մասին, «ТАСС»-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Հանդիպումը կշարունակի կանոնավոր երկխոսությունը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: