Երևանում Toyota-ն տապալել է լուսացույցը, գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել տեղեկացնում է shamshyan.com-ը:
Մեքենայի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերել օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա նա տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: