1 տարում՝ 5 մլրդ ռուբլի. Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը ներառվել է «Forbes»-ի՝ ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որում ներառված է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը:
Ըստ հանդեսի՝ 1999-ին հիմնված «Տաշիր»-ը, որը մասնագիտանում է անշարժ գույքի շուկայում և 2020թ. վերջի տվյալներով՝ ունի 45 000 աշխատող, նախորդ տարում ունեցել է 5 մլրդ ռուբլի եկամուտ: Ընդհանուր առմամբ, ընկերության կարողությունը գնահատվել է 186 մլրդ ռուբլի: Այն դասվել է վարկանիշի 53-րդ հորիզոնականում:
Ցանկը ներառում է ֆիզիկական անձանց կողմից վերահսկվող ընկերություններ (ավելի քան 50%), որոնք դասակարգվել են ըստ 2020 թվականի եկամուտների:
Վարկանիշի առաջատարն է «Лукойл»-ը, որի եկամուտը վերջին մեկ տարվա համար կազմել է 5639 միլիարդ ռուբլի: