Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆոկա գյուղի մերձակայքում՝ Դմանիսից (Թբիլիսիից 58,5 կիլոմետր) 22 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:44-ին: Էպիկենտրոնը գտնվել Է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան:
Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել Կազբեգիից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում Էր 3,7, 5,1 եւ 3,0:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը: