Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Սոչիում մեկնարկել են ռուս-թուրքական բանակցությունները

Սոչիում մեկնարկել են ռուս-թուրքական բանակցությունները․ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, Սիրիային վերաբերող հարցեր, այլև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։

Այցից առաջ Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։

Ընդունելով հյուրին՝ Ռուսաստանի նախագահն, ի դեպ, չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը։ Խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին՝ մասնավորապես, Վլադիմիր Պուտինն այն ներկայացրել է որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։

«Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինն այսօր նաև ասել է, որ ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ չնայած համավարկի։ Այսպես՝ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում այսօր կազմում են շուրջ վեցուկես միլիարդ դոլար, երկու երկրները հավակնոտ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը, որի առաջին բլոկը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, կսկսի գործել արդեն եկող տարի, «Թուրքական հոսք» գազատարը, որին Պուտինն էր հատուկ անդրադարձել։

Թուրքիայի նախագահը բանակցություններին կարևորել է նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտելով, թե խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից և Թուրքիայից։

Բանակցությունները դեմ առ դեմ ձևաչափով են, բացի նախագահներից ներկա են միայն թարգմանիչները։ Բանակցություններից հետո էլ երկու երկրների ղեկավարները պետք է շարունակեն շփումը աշխատանքային ճաշի ժամանակ։

Հետաքրքիր է, որ չնայած բանակցությունների այս ձևաչափին, Սոչի Էրդողանի հետ ժամանել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչի մասին հայտնել են թուրքական պաշտոնական աղբյուրները։

Բանակցությունների հիմնական հարցը, ըստ պաշտոնյաների, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որի շուրջ Անկարան ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն։

Bloomberg-ն այսօր հայտնել, թե Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել՝ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատներին մեկուսացնելու համար։

Ըստ այդ աղբյուրների՝ Անկարան պահանջում է Կրեմլից՝ կյանքի կոչել տարիներ առաջ՝ դեռ 2019-ին, ձեռք բերված ռուս-թուրքական գործարքը, որի համաձայն քուրդ զինյալները պետք է հեռանան Թուքիայի հետ սահմանակից Մանբիջ և Թել Ռիֆյաթ քաղաքներից, գրել է Bloomberg-ը։

Այն, որ կողմերը տարաձայնություններ ունեն, չեն թաքցնում ո՛չ Անկարայում, ո՛չ Մոսկվայում։ Դրանցից մեկն էլ Ղրիմի բռնակցումն է, որի շուրջ վերջին շաբաթներին թուրքական կողմը գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ է տարածում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ղրիմի հարցն այս բանակցություններին նախագահները չեն քննարկելու։

Մյուս կողմից, թե' պաշտոնական Մոկսվան, թե' Անկարան հավաստիացնում են, որ այսօր մեկնարկած բանակցություններին Էրդողանն ու Պուտինը կկարողանան գնտել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ։ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ մտադիր է Պուտնի հետ բանակցություններում շատ կարևոր որոշում կայացնել։ Թե կոկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Էրդողանը չի մանրամասնել։

Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։