Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ լողացող էլեկտրակայանը
Չինաստանում իր աշխատանքն է սկսել աշխարհի ամենամեծ լողացող էլեկտրակայանը:
Sungrow ընկերության ճարտարագետների աշխատանքի արդյունքը հանդիսացող կայանը ունի 40 ՄՎտ հզորություն: Այն հաջող կցվել է Խուայնան քաղաքին: Էլեկտրակայանը կառուցվել է լքված վայրում: Այդ շրջանում առաջ եղել է ածխահանք, որը հետագայում ծածկվել է ջրով, տեղ-տեղ հասնելով 10 մ:
SunBox PVS-8M 16M-W կոմբինացված բլոկը, որի ներմուծողը Sungrow-ն է, հատուկ հաշվարկված է լողացող էլեկտրակայանների համար. այն ունակ է աշխատել բարձր խոնավության պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, շնորհիվ այն բանի, որ կայանը ջրի վրա է, խնայում է հողը, որը թանկ է, զբաղեցնում է անպիտան դարձած տարածքները, պակասեցնում է պահուստային ծավալներում առկա գոլորշիացման տոկոսը, հովացնում է օդը:
Այսպիսով, լողացող էլեկտրակայանները օրեցօր իրենց տեղն են ամրագրում. դրանք օժտված են ինքնատիպ դիզայնով, հող չեն պահանջում: Չինացիները պատրաստվում են լողացող էլեկտրակայաններից ստացված էներգիայի տոկոսային նիշն առաջիկա 3 տարիների ընթացքում ավելացնել 20 տոկոսով: