Նիկոլի վարդագույն երազը կարծես չի իրականանում․ Ա ․Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, իրեն էլ ստիպում են Ալիևի հետ հանդիպել, անկախ նրանից 5 միլիարդը վերցրել է, թե ոչ․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ի՞նչ էր պատկերացնում Նիկոլը «խաղաղության օրակարգ» ասելով. նրան թվում էր, թե ինքն արդեն իր գործն արել է, հիմա թող աշխարհի հզորները որոշեն Հայաստանի ու Արցախի սահմանները եւ բերեն, զորքեր կանգնեցնեն։ Ինքն էլ կապահովի ֆոնային երաժշտությունը. կշարունակի բանակը քանդել, կխոսի Էյավզլուի եւ կոմունիկացիաների մասին, Չայզամիի ու եղբայրության մասին, ու նաեւ այն մասին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ սպասել։ Եվ իրեն այս ամենի համար որպես բոնուս կթույլատրվի մաքսանենգ սիգարետ, COVID-ի թեստ ու ասֆալտի տենդեր ծախել, զենքի վրա փող լվանալ եւ ընդդիմադիրներ նստացնել։
Բայց կարծես, թե իրավիճակ է փոխվել։ Կարծես թե Նիկոլի վարդագույն երազը չի իրականանում, երբ ինքը կարող էր պարզապես իր իմացած միջազգային հանրությանը դամ քաշել ու սեւ իկրա ուտել։
Արարատ Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳՆ հետ, իրեն էլ ստիպում են Ալիեւի հետ հանդիպել։ Անկախ նրանից, հինգ միլիարդը վերցրել է, թե չէ, նա Ալիեւի հետ խոսելու բան չունի։ Ի՞նչ պետք է ասի. Ախպեր հալալ է քե՞զ՝ բայց դա առանց հանդիպելու էլ ասում էր, հանդիպումը նոր օրակարգ է նշանակում։
Կարո՞ղ է Ալիեւին ասել. Դու մարդասպան ես ու հանցագործ, հողերն էլ պետք վերադարձնես՝ տեսականորեն, կարող է, բայց նրան ոչ ոք չի հավատա, կդառնա պարզապես ծիծաղելի։ Անգամ Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանները կծիծաղեն վրան, երբ Նիկոլը սկսի խաղալ հայրենասերի ու ազգայնականի դեր։
Մյուս տարբերակը հեռանալն է։ Բայց Նիկոլը չափազանց շատ գաղտնիքների է տիրապետում, ու նաեւ՝ բացբերան է եւ շանտաժիստ։ Եվ այս դեպքում էլ, հանուն իր անվտանգության, սկսելու է ափեղ-ցփեղ բաներ ասել, ինչը կանխելու համար միջազգային հանրությանը ավելի ձեռնտու է նրան կանխավ լռեցնել։
Պատային իրավիճակ է։ Մինչեւ ինչ-որ մեկի մտքով անցնի ասել. «շախ»»։