Սևանի կայազորի զինդատախազի ավելի քան 30 միլիոն դրամ փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սևանի կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը 30 միլիոն դրամից ավելի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Հայրապետյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես Հայրապետյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 21 միլիոն 607 հազար դրամ փոխառություններ, այնուհետև տարվա ընթացքում ավելացրել է դրանց ևս 8 միլիոն 511 հազար դրամ և արդեն տարեվերջին ունեցել 30 միլիոն 192 հազար դրամի չափով փոխառություններ:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 900 հազար դրամ և 15 հազար 500 ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 7 միլիոն 493 հազար դրամ աշխատավարձից, 6 միլիոն 172 հազար դրամ ստացված փոխառություններից(վարկերից) և 139 հազար դրամ տրված փոխառություններից ստացված տոկոսից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում