Թալիբները Տաջիկստանին մեղադրել են Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու մեջ
Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձևավորած կառավարության փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուլ Գանի Բարադարը հայտարարել է, որ Տաջիկստանը միջամտում է երկրի ներքին գործերին:
«Տաջիկստանը միջամտում է մեր գործերին, յուրաքանչյուր գործողության դեպքում կա հակազդում»,- ասել է նա Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «РИА Новости»-ն: