Իշխանության ստի օլիգարխը ևս մասնակցում է ջահերով երթին
Տեղեկացրել էինք, որ այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Ջահերով երթին շատ անսպասելի մասնակցել է նաև իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Նա բոլորին հայտնի է իշխանությունների հետ լավ հարաբերություններով և այս քայլը զարմանալի է թվացել քայլերթի մասնակիցներին: