Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները հայաստանցիներ են
Arevelk.am-ը գրում է.
Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ: Այդ մասին տեղեկացնում է Մարսելի մեր աղբյուրը, նշելով, որ տեղական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դժբախտ պատահարի լուրը: Շենքերից մեկի բարձր հարկում բռնկված հրդեհին զոհ են գնացել չորս հոգի, որից երեքը՝ նույն ընտանիքի անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա:
Ըստ մարսելաբնակ հայերից մեկի, նշվում է, որ ողբերգության զոհ գնացած ընտանիքի անդամները Քոչարյաններ են: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են:
-----------
Մեր տեղեկությունը քիչ առաջ հաստատեցին ԱԳՆ-ից: Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Արեւելքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն: Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Ֆրանսիական աղբյուրները հաղորդել են չորս հոգու մահվան մասին: