ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է
Սիրով Ձեզ ենք ներկայացնում ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի մեր հաջորդ հյուրին՝ Գևորգ Պողոսյանին:
Գևորգ Պողոսյանը ձեռներեց է՝ ավելի քան 25 տարվա փորձառությամբ: Նրա առաջին ստարտափը տեխնոլոգիական ոլորտում հիմնադրվել է 2004 թ-ին. Հայաստանում առաջին և ամենամեծ էլեկտրոնային վճարային համակարգը ՝ Իդրամը: 2016 թ-ին Գևորգը համահիմնադրել է TheCrowdfundingFormula-ն (TCF), որն աշխարհում առաջատար մարքեթինգային ընկերություն է քրաուդֆանդինգի ոլորտում:
Գևորգը նաև համահիմնադրել է GlobalAM ՀԿ-ն, որն օգնում է հայաստանյան ստարտափերին դուրս գալ համաշարհային շուկա: GlobalAM-ի նախաձեռնություններից են SPRINT Fund-ը, BANA-ն, SSS 2017-ը, Beeline Startup Incubator-ը, Formula VC-ն և այլն:
2018 թ-ից սկսած Գևորգը հանդիսանում է բիզնես հրեշտակ BANA-ում և մենթորություն ու ներդրումներ է կատարում ստարտափներում
:
2021 թ-ի ապրիլից Գևորգը հանդիսանում է 2020-ի Արցախյան պատերազմից հետո ձևավորված reArmenia.com համագործակցության և դրամահավաքի հարթակի տնօրեն։
Մաղթում ենք Ձեզ հաճելի դիտում:
ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցերի շարքը հասանելի է մեր յութուբյան տեսադարանում: https://bit.ly/3vZb2sN