Երևանում Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:
Վարորդ Հ. Ստեփանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: