Երևանի Բուսաբանական այգում որոշել ենք հիմնադրել բոլոր հերոսների ներկայությունը խորհրդանշող կենաց պուրակը․ Նիկոլ Փաշինյան (ուղիղ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր համերգը։ ՀՀ պետական օրհներգը հնչելուց հետո բեմ հրավիրվեց Նիկոլ Փաշինյանը։
Նախ դիմեց ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, պատգամավորներին, կառավարության անդամներին, դատական մարմինների ներկայացուցիչներին, ապա զոհվածների ծնողներին ու հավաքվածներին։ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը, իսկ մեկ րոպե անց կրկին արտասանեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս» բանաստեղծության իր սիրելի տողերը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի բուսաբանական այգում որոշել են հիմնադրել կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր հերոսների ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ կուլմինացիան կլինի կենաց ծառը։ Հրապարակ էին բերվել հատուկ ծառերը, որոնք, ըստ Փաշինյանի, կտեղափոխվեն Բուսաբանական այգի։
Նշենք, որ այսօրվա համերգին նախատեսված է դրոններով ցուցադրություն, սիմֆոնիկ նվագախմբի ելույթ, պարեր և այլ կատարումներ։
Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակի միջոցառմանը զուգահեռ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթով քայլում են դեպի «Եռաբլուր» պանթեոն։