Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն․ Տիգրան Արզաքանցյան
Տիգրան Արզաքանցյանը գրել է․
"Սեպտեմբերի 21-ը պատմական ազգային ձեռքբերում է, քանի որ արդեն 30 տարի է, ինչ Հայաստանը հաստատել է իր անկախությունը:
Ես շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:
Պատմական է մեզ համար այդ անկախությունը, քանի որ ունեցանք փայլուն հաղթանակներ եւ ձեռքբերումներ, ազատագրեցինք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում և ստեղծեցինք պետություն. ունեցանք անկախ Հայաստան:
Այս 30 տարիների ընթացքում անցանք բազմաթիվ եւ աննախադեպ դժվարությունների եւ զրկանքների միջով՝ կարողանալով արժանի պատասխան տալ մեր թշնամիներին:
Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր սերունդերին: 44-օրյա պատերազմը ևս դրա վկայությունն է. հերոսաբար անմահացած հայորդիների գործը մենք կիսատ թողնել չենք կարող:
Մենք պետք է չհուսահատվենք եւ անձնատուր չլինենք թշնամուն:
Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ եւ միասնական ժողովուրդ, հստակ ազգային գախափար եւ հեռանկար, եթե ուզում ենք ունենալ Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան եւ արժանապատիվ կյանք: